Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, ի տարբերություն Մասիս համայնքի, Վեդի խոշորացված համայնքում «վիզ չի դնում» ՔՊ թեկնածու, նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի հաղթանակի համար։ Եթե Մասիսում իր սպառնալիքով տասնյակ համայնքապետերի է ընդգրկել ՔՊ ավագանու ցուցակում եւ ստիպում է ձայն բերել, ապա Վեդիում միայն Լուսառատի համայնքապետի ԺՊ-ն է։ Պատճառը նախկին եւ ներկա մարզպետների միջանձնային լարված հարաբերություններն են։ Թեւոնյանը շարունակում է ի դեմս Գարիկ Սարգսյանի իրեն մրցակից տեսնել, իսկ Սարգսյանը չի կարողանում մարսել, որ իրեն փոխարինել են Թեւոնյանով։

Ուշագրավ է, որ Արարատում Թեւոնյանին հաջողվել է Ավշարի Գրիգորյանների ազդեցության գոտում գտնվող մի քանի համայնքապետերի եւս ՔՊ ցուցակ բերել, օրինակ՝ Անջառի համայնքապետին, Ուրցալանջի, Պարույր Սեւակի, Վարդաշատի ժամանակավոր պաշտոնակատարներին։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն