Որպես մարզիչ հիմա ես ավելի լավն եմ դարձել, քան Բարսելոնայում էի․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան համեմատել է իր աշխատանքը «Բարսելոնայում», որը գլխավորել է 2008-2012 թվականներին, «Սիթիում» աշխատանքի հետ։
«Հիմա որպես մարզիչ ես ավելի լավն եմ դարձել, քան այն ժամանակ էի։ Ավելի շատ փորձ ունեմ, խաղն ավելի լավ եմ ճանաչում։ Ավելի շատ բան գիտեմ մրցակիցների մասին, գիտեմ՝ ինչպես հարձակվել ու պաշտպանվել։ Բայց եթե ավելի լավը չդառնայի, աղետալի կլիներ, անկեղծ ասած։
Ես 37 տարեկան էի, իսկ հիմա 50 եմ։ Ժամանկի հետ սովորում ես։ Հիմա ավելի թուլացած եմ։ Փորձը ինձ դա թույլ է տալիս։ Աշխատում եմ, ողջ ուժով փորձում եմ, ու եթե դա աշխատում է, հիանալի է։ Եթե ոչ, փորձում եմ ևս մեկ անգամ։ Հաղթանակը շատ գործոններից է կախված, որոնք դու կառավարել չես կարող»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Терт.ам