Շևչենկոն Ռոմայի դեմ խաղից առաջ խոսել է իր ակնկալիքների մասին
«Ջենոայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն խոսել է Ա Սերիայի 13-րդ տուրի շրջանակում կայանալիք «Ռոմայի» դեմ հանդիպման մասին։
«Մեզ համար շատ դժվար է լինելու վաղը միավորներ վաստակել, բայց մենք այլընտրանք չունենք։ Վաղվա խաղում կզգացվի Կրիշիտոյի բացակայությունը։
Եթե կարողանանք հաղթանակի հասնել, դա հավասարազոր կլինի Չեմպիոնների Լիգան հաղթելուն»,- ուկրաինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 13-րդ տուրում «Ջենոան» սեփական հարկի տակ ընդունելու է «Ռոմային»։ Հանդիպումը, որի ժամանակ կայանալու է նաև Շևչենկոյի նորամուտը, կայանալու է նոյեմբերի 21-ին՝ ժամը 23։45-ին։
Tert.am