Դանիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Կոպենհագենի մոտակայքում արհեստական կղզու կառուցման նախագիծը: Ինչպես փոխանցում է BBC News-ը, ըստ նախագծի՝ արհեստական կղզին նախատեսված է լինելու 35 000 բնակչի համար:

Դրա նպատակն է նաև պաշտպանել Կոպենհագենի նավահանգիստը ծովի աճող մակարդակից: Հսկայական կղզին, որն ստացել է «Լինեթհոլմ» անվանումը, երկրի մայրցամաքային հատվածին կմիանա օղակաձև ճանապարհի, թունելների և մետրոյի միջոցով:

Պատգամավորները հավանության են արժանացրել ընդհանուր առմամբ 2.6 քառ. կմ մակերեսով նախագծի կառուցումը, որն սկսվելու է այս տարի: Սակայն նշվում է, որ նախագծին դեմ են հանդես գալիս բնապահպանները, որոնք մտահոգություններ են հայտնում շինարարական աշխատանքների կողմնակի հետևանքների վերաբերյալ:

Արհեստական կղզու հետ մեկտեղ նախատեսվում է ջրամբարի համակարգ կառուցել՝ կղզու պարագծի երկայնքով: Եթե կառուցումը շուտով սկսվի, հիմնական կառույցները կկանգնեցվեն մինչև 2035 թվականը, իսկ նախագիծն, ընդհանուր առմամբ, նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2070 թվականը

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն