Տաջիկստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են հետ քաշել զորքերը սահմաններից և խնդիրները լուծել բացառապես խաղաղ եղանակով
Ղրղզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են խաղաղ եղանակով կարգավորել ընդհանուր սահմանին ստեղծված իրավիճակը և հետ քաշել այնտեղից բոլոր ստորաբաժանումները, բացի սահմանապահ ջոկերից:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրների պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով համատեղ պետական հանձնաժողովի հանդիպման արդյունքում ստորագրված արձանագրության մեջ:
Նշվում է, որ հանձնաժողովի համանախագահները՝ Ղրղզստանի և Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարները, քննարկել են «Կարամիկ» սահմանային անցակետի մոտ տիրող իրավիճակը և «միաձայն հայտնել են, որ բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ եղանակով»:
Վերջիններիս ստորագրած արձանագրությամբ նախատեսվում է յուրաքանչյուր կողմից սահմանային դիրքերը 3 կմ հետ քաշել դեպի խորք, ինչպես նաև հետ քաշել զորքերը և զինվորական սարքավորումները, թողնել միայն սահմանապահ ջոկերը:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին երկու երկրի միջև սրվել էր սահմանային հակամարտությունը, որը հաջորդ օրը վերաճել էր զինված բախման: Բախումների հետևանքով երկու կողմից տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ են գրանցվել:
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանի երկրությունը կազմում է 980 կմ: Խորհրդային Միության փլուզումից հետո սահմանին տասնյակ վիճարկելի հատվածներ են ի հայտ եկել