Վերջին 24 ժամում Իրանում կորոնավիրուսից 118 մարդ է մահացել
Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ևս 118 իրանցի է մահացել կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19) վերջին 24 ժամվա ընթացքում՝ ընդհանուր մահերի թիվը հասցնելով 128 852-ի։
Ինչպես գրում է ԻՌՆԱ գործակալությունը, վերջին 24 ժամում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 3539 նոր դեպք, որից 616-ը հոսպիտալացվել է։
Իրանի առողջապահության նախարարությունը նշել է, որ ընդհանուր 6 073 098 վարակվածներից 5 771 363-ն ապաքինվել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:
3416 COVID-19 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։
Առողջապահության նախարարությունը նաև հայտարարել է, որ 56 473 162 իրանցի ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը և 44 294 652 մարդ մինչ այժմ ստացել է COVID-19 պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։
Ավելին, 724 721 մարդ ստացել է նաև երրորդ պատվաստումը որպես խթանող դեղաչափ։
En.irna.ir