Ճապոնիան անհանգստացած է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի և Չինաստանի ռազմաօդային ուժերի կողմից Ճապոնական և Արևելա-չինական ծովերի ջրերում համատեղ օդային պարեկությունների կապակցությամբ: Այս մասին կիրակի Fuji TV-ի եթերում հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին։

«Մենք դիվանագիտական խողովակներով տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ մեր մտահոգությունները փոխանցել ենք Չինաստանին և Ռուսաստանին»,- ԱԳ նախարարի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Հարավային Կորեան և Ճապոնիան օդ են բարձրացրել իրենց կործանիչները՝ կապված ՉԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության համատեղ պարեկության հետ, սակայն օդային սահմանների խախտում չի գրանցվել։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն