Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 50-օրյա հացադուլից հետո սկսել է սնունդ ընդունել սահմանված սխեմայով, նրա առողջական վիճակը կայուն է։ Այդ մասին լրագրողներին հայտնել է բժիշկ Նինո Շարաշենիձեն, գրում է ekhokavkaza.com-ը։

Բժիշկը հավելել է, որ բժիշկների խորհուրդը մշակել է համապատասխան բուժման մարտավարություն, գործընթացում ներգրավվել են Հանրապետական հիվանդանոցի բժիշկները և գաստրոէնտերոլոգը։

«Ինչպես գիտեք, սննդին վերադառնալը շատ ավելի դժվար է և պահանջում է շատ ուշադիր մոնիթորինգ: Այդ իսկ պատճառով սննդային ռեժիմը մանրամասնված է, այն մանրակրկիտ կկատարվի»,- ասել է Նինո Շարաշենիձեն։

Բժշկի խոսքով՝ Սաակաշվիլին գանգատվում է գլխացավերից։

«Նա որոշակի դժգոհություններ ունի, ինչը միանգամայն բնական է»,- ասել է նա։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն