Եգիպտոսի՝ Միջերկրական ծովի ափը պատուհասել են ավազեմրրիկ, անձրևներ և փոթորիկ, ինչի հետևանքով երկրի տասը նահանգներում փակվել են դպրոցներ, հայտնում է Ahram Online-ը։

Հաղորդվում է, որ փոթորիկներով ուղեկցվող անձրևները ջրհեղեղ են առաջացրել, ինչի պատճառով մեքենաներն ու կրպակները անցել են ջրի տակ։

Ալեքսանդրիայում և մի շարք այլ քաղաքներում մի քանի փողոցներ հեղեղվել են, խոչընդոտվել է մեքենաների տեղաշարժը։

Բացի այդ, Կահիրեից 90 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող օազիսում տեղակայված Ֆայում քաղաքում ավազեմրրիկ է գրանցվել, որը խոչընդոտել է տեսանելիությունը:



Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն