Դոմինիկյան Հանրապետությունում տուրիզմի ոլորտում աշխատող բոլոր աշխատակիցները պատվաստվել են: ATOR-ի տարածած տեղեկատվությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Դոմինիկյան հանգստավայրերում հանգիստն անվտանգ է, ասված է հանրապետության զբոսաշրջության նախարարության հայտարարության մեջ: Հիվանդացության մակարդակը ցածր է և հասնում է զրոյի:

Երկրում զբոսաշրջության ոլորտի աշխատակիցների 100 տոկոսը պատվաստված են, իսկ հյուրերի համար գործում է անվճար COVID-19 առողջության ապահովագրության ծրագիրը մինչև 2021 թվականի հուլիսի 30-ը:

Զբոսաշրջության նախարարությունը հիշեցրել է, որ երկիր մուտք գործելու համար չի պահանջվում ներկայացնել բացասական ՊՇՌ թեստի արդյունք, դրա փոխարեն ուղևորները ենթարկվում են ընտրովի թեստավորման:

Զբոսաշրջության վարչությունը տեղեկացրել է, որ 2020-ի դեկտեմբերից տնտեսության այդ ճյուղն ակտիվորեն վերականգնվում է: Օդանավակայանները զբոսաշրջիկներ են ընդունում աշխարհի ավելի քան 500 քաղաքից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն