Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր կարող է նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Սլովենիայում ընթացող մրցաշարի վերջին տուրից առաջ մեր հավաքականը գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երեկ տեղի ունեցած նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Սերբիայի հետ և հաղթեց 3․5։0․5 հաշվով։Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը պարտիաները հաղթանակով ավարտեցին, իսկ Գաբրիել Սարգսյանը կիսեց միավորը։ Մեր հավաքականն այս պահին ունի 12 միավոր։ Նույնքան միավոր են վաստակել նաև Ֆրանսիան, Ադրբեջանն ու Ուկրաինայի հետ ։ Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը 3․5։0․5 հաշվով հաղթել էր Բելգիայի, 2․5։1,5 հաշվով՝ Իսրայելի և Ֆրանսիայի թիմերին, 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել Նորվեգիայի, Գերմանիայի, Ադրբեջանի եւ Իսպանիայի թիմերի հետ։

Այսօր երեկոյան կայանալիք վճռորոշ խաղում Հայաստանը մրցելու է Ուկրաինայի հետ, իսկ Ֆրանսիան՝ Ադբեջանի։ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու համար մերոնց անհրաժեշտ է հաղթել համոզիչ հաշվով։ Լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանի հավաքականն առավելություն ունի և վերջին տուրից առաջ առաջին հորիզոնականում է։ Նշենք, որ վերջին տարիների շախմատի Հայաստանի հավաքականը նշանակալի արդյունքների չի հասել։ Այսօր ամեն ինչ մեր ձեռքերում է և կան բոլոր հնարավորությունները տևական դադարից հետո տիտղոս նվաճելու։ Ինչ վերաբերվում է մեր կանանց հավաքականին, ապա վերջինս կորցրել է հնարավորությունները մրցանակային եռյակում տեղ ունենալու։ Նախավերջին տուրում մեր հավաքականը ոչ-ոքի 2։2 խաղաց Լիտվայի հետ։ Այս պահին մերոնք 8 միավորով բաժանում է 14-17-րդ տեղերը։

Երեկ կայացած մրցաշախում հաղթանակ տարավ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանն էլ ոչ-ոքի խաղացին։ Միակ պարտությունըտ կրեց Աննա Սարգսյանը։ Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը 2․5։1․5 հաշվով հաղթել էր Խորվաթիայի, 3։1 հաշվով՝ Բելգիայի և Լեհաստանի հավաքականներին, 1,5։2,5 հաշվով պարտվել էր Վրաստանին, Իտալիային, Ուկրաինային, 2։2 հաշվով ոչ ոքի խաղացել սերբերի հետ։Կանանց մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ չեմպիոնի կոչումն երեկ ապահովեց Ռուսաստանը որն ուի 16 միավոր։

Վրաստանն այս պահին 13 միավորով երկրորդն է։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն