Արտյոմ Դալաքյանը նոկաուտով պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Ուկրաինահայ բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը (21-0, 15 նոկաուտ) պաշտպանել է թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով չեմպիոնական տիտղոսը. 12 ռաունդանոց մենամարտում նա նոկաուտով հաղթել է պանամացի Լուիս Կոնսեպսյոնին (39-9, 28 նոկաուտ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով analitikaua.net-ը։
Մարտն ընթացել է Կիևում, Դալաքյանի նկատելի առավելությամբ ողջ դիմակայության ընթացքում։ Արդեն 5-րդ ռաունդում Դալաքյանը երկու անգամ նոկդաունի է ենթարկել իր մրցակցին, իսկ 9-դում հերթական նոկդաունից հետո պանամացու անկյունը նետել է սրբիչը և մրցավարը տեխնիկական նոկաուտով հաղթանակ է հայտարարել Դալաքյանի օգտին: Արտեմի համար այս մենամարտը դարձել է տիտղոսի հինգերորդ պաշտպանությունը։
Armenpress.am