Այսօր առավոտյան Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը գրեթե փակ էր։ Որոշ կուսակցություններ, անհատներ, հասարակական կազմակերպություններ բողոքի ակցիաներ են իրականացնում` ժողովրդին արթնացնելու,մ փողոց դուրս բերելու և հայրենիքն այս իրավիճակից փրկելու համար։

Sputnik Արմենիայի թղթակիցը հաղորդում է, որ ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանն իր խմբով բողոքի ակցիա է իրականացնում Արշակունյաց պողոտայում։ Ավելի վաղ նա Facebook–ի իր էջում գրել էր, որ մեկնարկել է ազատագրական շարժումը։

«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է. – կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

– թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

– պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է’ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։

Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում’ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»,- գրել է նա։

Միասնիկյան պողոտան փակ էլ էին ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի և «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նախաձեռնությամբ։ Նրանք ևս պահանջում են ոտքի կանգնել և տեր կանգնել մեր իրավունքներին։ Բողոքի ակցիայի մասնակիցները ձեռքներին բռնել են «Ես անտեր չեմ», «Ես անտարբեր չեմ» գրությամբ պաստառներ։

Լրագրող, հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը` իր կողմնակիցների հետ ևս բողոքի ակցիա է իրականացնում Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա։ Նա Facebook–ի իր էջում ուղիղ եթերով ներկայացնում է կատարվողը։ Նրանք «Ոտքի ել», «Անտարբեր մի եղիր», «Ազատագրական պայքար» պաստառներ ունեն։ Մասնակիցները բողոքում են. «Թույլ չենք տա, որ միջանք տրամադրեն թշնամուն»։

News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն