Նոր մեկնարկած «Ազատագրական շարժումը» հայտարարություն է տարածել, որը ներկայանում ենք ստորև.

«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

-կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է՝ Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ։

Նոյեմբերի 22-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Երևանի Հանրապետության հրապարակում՝ տեր կանգնելու մեր երկրին ու պետականությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ազատագրական շարժման» անդամները 44 րոպե փակել էին Երևանի տարբեր փողոցներ՝ ի նշան բողոքի: Բողոքի ակցիա իրականացնողներից 18 անձ բերման էր ենթարկվել Ոստիկանություն:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն