Ես էդ սպանության հետ կապ չունեմ։ Դեպքը տեղի է ունեցել ամսի 11-ին, իսկ ես ամսի 10-ին՝ առավոտյան, արդեն եղել  եմ Կազանում։ Այս մասին քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկումներին, որ խոսակցություններ կան, որ ինքը՝ Սարգսյանը, եղել է սպանության վայրում։

«Ես դեպքի մասնակիցներից որևէ մեկին չեմ ճանաչում եւ կրկնում եմ, որ ամսի 10-ին երկիրը լքել եմ»,- ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ Սարգսյանը, որը հանրությանը ավելի շատ հայտնի է «Շիշ բռնող» մականվամբ, Քանաքեռցի Տույի սպանության օրը եղել է հայտնի տան մոտակայքում։ Այդ հրապարակումներից հետո Սարգսյանը այնքան էր վախեցել, որ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր իր անձնագրի երկրից դուրս ու ներս անելու հատվածը, որտեղ կան նոյեմբերի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանից ելքի կնիքը եւ ՌԴ «Շերեմենտեվո» օդանավակայանի մուտքի կնիքը: Երեւում է նաեւ նոյեմբերի 16-ին միայն «Զվարթնոց» օդանավակայանի մուտքի կնիքը, եւ անհասկանալի է, թե որտեղից է պատգամավորը վերադարձել Հայաստան: Հայկ Սարգսյանի անձնագրում չկա ՌԴ որեւէ օդանավակայանից դուրս գալու մասը հավաստող ելքային կնիքը՝ այդ նույն ամսաթվով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն