Այսօր եւս 5 գյուղ գտնվում է շրջափակման մեջ. Սոֆյա Հովսեփյան
Երեկ գիշերն եմ վերադարձել Սյունիքից և ցանկանում եմ ներկայացնել, թե ինչպիսի «խաղաղություն» է Սյունիքի համար բացվել։ Ազատագրական շարժման հավաքի ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Նա նշեց, որ դեռ անցած տարի այս նույն ժամանակահատվածում ԱԺ-ում հարց էին հնչեցրել, թե ի՞նչ հիմքով է Շուռնուխում, Որոտանում և Գորիս-Կապան ճանապարհին հայտնվել ադրբեջանական քարտեզը։ Այդ ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բանավոր պայմանավորվածության հիմքով է։
«Հիմա էլ փակ է Կապան-Ճակատենը և 6 գյուղ շրջափակման մեջ է գտնվում։ Այսօր փողոցներում ակցիա էինք իրականացնում, և կային մարդիկ, որ ասում էին՝ աշխատանքի են գնում և մենք սահմանափակում ենք իրենց իրավունքները։ Ուզում եմ հարց տալ այդ քաղաքացիներին՝ տեղյա՞կ են, որ Սյունիքում սահմանափակված է մարդու ազատ տեղաշարժվելը, անվտանգությունը, ոտնահարված է կյանքի իրավունքը։ Այդ մարդիկ անգամ մի կտոր հացի համար չեն կարողանում իրենց բնակավայրից դուրս գալ։ Նրանք ակնկալում են, որ Երևանի տաքուկ անկյուններում նստած մարդիկ դուրս գան և իրավատեր լինեն»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը՝ հավելելով, որ շարունակելու են ակցիան։
Վերջինս նշեց, որ փաստաթուղթ պետք է հանձնեն նաև ԱԺ-ին, ՀՀ նախագահին։ Սոֆյա Հովսեփյանը կոչ արեց միանալ ակցիաներին, որոնք լինելու են շարունակական, ամեն օր։
PastInfo.am