Ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունները հաստատել են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը 100 տոկոսով արդյունավետ է 12-15 տարեկան երեխաների՝ «Քովիդ-19»-ով վարակվելուց պաշտպանության համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հետևում է ընկերությունների համատեղ ասուլիսից:

Մարտի վերջին ընկերություններն արդեն հայտարարել էին, որ տվյալ տարիքային խմբի համար կորոնավիրուսի դեմ պատվաստման արդյունավետությունը կազմում է 100 տոկոս:

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ վերլուծության են ենթարկվել կլինիկական փորձարկումների երրորդ փուլի մասնակիցների հետագա ուսումնասիրության տվյալները: Փորձին մասնակցել է ավելի քան 2200 երեխա: Կորոնավիրուսով վարակման հաստատված 30 դեպքն էլ գրանցվել է նրանց մոտ, ում պլացեբո է ներարկվել:

«Դա ապացուցում է Pfizer-BioNTech պատվաստանյութի հարյուրտոկոսանոց արդյունավետությունը»,- ասվում է փաստաթղթում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն