Երեկ՝ հունիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
 Ժամը 14։40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Սամվել Յաժյանը իր վարած Renault մակնիշի ավտոմեքենայով  Էջմիածին քաղաքի Արարատյան-Իսիլե-Մուլինո փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 12-ամյա Լիա Մ-ին։ 
Վարորդը փախուստի չի դիմել, երեխան էլ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Յաժյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում՝ կոյուղու կայանների մաքրման բաժնի պետ։ 

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն