iPhone-ների աշխատանքում լուրջ խնդիր են հայտնաբերել
Ամերիկյան Apple ընկերությունը iPhone 12 կամ 12 Pro սմարթֆոնների օգտատերերին անվճար վերանորոգում կառաջարկի բարձրախոսի հետ կապված խնդրի պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ նշելով, որ Կուպերտինոյից պաշտոնապես հայտնել են անսարքության մասին:
Նշվում է, որ որոշ սմարթֆոններում բարձրախոսը չի աշխատում զանգեր կատարելիս: «Խլացած» սմարթֆոնը հնարավոր չէ վերականգնել ծրագրային միջոցներով, և անհրաժեշտ է բաղադրամասի փոփոխություն անել:
Խոսքը 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում արտադրված մոդելների մասին է:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել iPhone 12 սմարթֆոնների հետ կանչման ծրագրի մասին:
Tert.am