Հնդկաստանի Ջարքխանդ նահանգում ձերբակալվել է յոթ մարդ, որոնք փորձել են վաճառել վեց կիլոգրամ ուրան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք առգրավել ենք դեղին գույն ունեցող նյութ եւ կուղարկենք այն փորձագետներին թեստավորման համար: Դեռեւս պարզ չէ՝ ինչպես է նրանց ձեռքում հայտնվել ռադիոակտիվ մետաղը: Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ նրանք ասել են, որ ստացել են այն Արեւմտյան Բենգալիա նահանգի ինչ-որ բնակչից, իսկ երբեմն ասում են, որ ստացել են այն Ջարքխանդում Գիրիդիխ քաղաքից եւ այլ վայրերից»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչ Չանդան Քումար Ջան:

Ոստիկանությունը ռեյդեր է անցկացրել, երբ ստացել է տեղեկատվությունն ուրանի ապօրինի վաճառքի մասին: Հանցագործները պատրաստվում էին մեկ կիլոգրամը վաճառել 5 միլիոն ռուպիով (շուրջ 68,5 հազար դոլար):

Հատկանշական է, որ ուրանի փաթեթավորման վրա կա «Պատրաստված է ԱՄՆ-ում» կնիքը: Գրությունը փորձագիտական ստուգման կենթարկվի այդ կնիքի իսկությունը ստուգելու համար:

Դա Հնդկաստանում մի քանի տարվա ընթացքում մասնավոր անձանցից ուրանի առգրավման երրորդ դեպքն է: Մախարաշթրայի՝ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի տվյալներով՝ առգրավված նյութերն արժեն շուրջ 2,9 միլիոն դոլար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն