«Ռեստորանների Ասոցիացիա» ՀԿ նախագահը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկրի տնտեսական իրավիճակը սկսում է ամիս առ ամիս վատթարանալ, իսկ տնտեսական ճգնաժամը և դրամական գնաճը ավելի են վատթարացնում տնտեսվարողների ֆինանսական առանց այն էլ բարդ կացությունը:

Երկու ամսվա ընթացքում փակվել են մեր ոլորտի երկու տասնյակից ավել տնտեսվարողներ

Պարենային ապրանքների գնաճը 2021-ին հասնում է 20%-ի

Առողջապահական ոլորտի թերի կառավարումը ուղիղ բացասական ազդեցություն է թողնում մեր ոլորտի հաճախելիության վրա

Տնային տնտեսությունների նվազող եկամուտները ուղիղ բացասական ազդեցությունը ունեն մեր ոլորտի շրջանառության վրա

ԿՈՉ ԵՄ ԱՆՈւՄ`

Պետությանը` սառեցնել հարկային և սոցիալակ վճարները ՀՀ կառավարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Վարձատուներին` զեղջել վարձավճարները և ընդառաջ գնալ տնտեսվարողներին այս ծանր պահին»

Աշոտ Բարսեղյան

«Ռեստորանների Ասոցիացիա» ՀԿ նախագահ

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն