«Ազատագրական շարժում» նախաձեռնության հանրահավաքը (լուսանկարներ)
Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժում» նախաձեռնությունը հրավիրել էր հանրահավաք, որի ընթացքում իշխանություններից պահանջում էր ժողովրդին ներկայացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը։
Մինչ այդ նախաձեռնության մասնակիցները փակել էին մի քանի փողոց Երևանում, կային բերման ենթարկվածներ։ Նախաձեռնությունը նաև գրավոր դիմում հանձնեց կառավարությանը։ Հանրահավաքն ավարտվեց երթով։
Hetq.am