Նիկոլ Փաշինյանը փոխմարզպետներ է նշանակել
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի և Վայոց ձորի փոխմարզպետներ նշանակելու մասին որոշումներ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Տիգրան Եղիազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Ռուբիկ Նավոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Դավիթ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: