Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ժնևում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ պատրաստ է հանդիպել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես կարծում եմ՝ խորհրդակցությունները պետք է անցկացվեն դեմ առ դեմ, քանի որ շատ բաներ չես կարող քննարկել հեռախոսով։ Ես հասկանում եմ, որ նախապես կազմված պլանները և ԱՄՆ նախագահի խիտ գրաֆիկը կարող են դա թույլ չտալ, բայց դա նրա ընտրությունն է։

Որպես Ուկրաինայի Սահմանադրության երաշխավոր՝ ես պատրաստ եմ պաշտպանել Ուկրաինան ցանկացած պահի և մոլորակի ցանկացած վայրում, ինչպես նաև պատրաստ եմ նախքան Բայդենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ժնևում կայանալիք հանդիպումը հանդիպել ԱՄՆ նախագահի հետ և քննարկել բոլոր հարցերը»,- Axios պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև հավելել է, որ ԱՄՆ-ի նախագահի ներկայացուցիչները «ռուս-ամերիկյան առաջիկա գագաթնաժողովի շուրջ խորհրդակցելու համար դեռևս չեն կապվել ուկրաինական իշխանությունների հետ»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն