Իրականում Հայաստանի առջև կանգնած խնդիրները շատ ավելի լուրջ են, քան կարելի է զգալ Երևանում ապրելով. Գործարար
Իրականում Հայաստանի առջև կանգնած խնդիրները շատ ավելի լուրջ են, քան կարելի է զգալ Երևանում ապրելով կամ կարողանում են պատկերացնել ՀՀ բնակչության մեծ մասը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գործարար Վահրամ Միրաքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քանի որ Հայաստանի կոնթենթի մեծ մասը գեներացվում է Երևանի կենտրոնում, շատերը դեռ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում:
Մոտ 500 կիլոմետր նոր սահման թշնամու հետ, հարյուր հազարավոր մարդիկ զրկվել են իրենց ապրուստ հանդիսացող արոտավայրերից ու դաշտավայրերից, հետևաբար մարզերի ծանր սոցիալական վիճակն ավելի է ծանրանալու, տասնյակ հազարավոր մարդկանց տներ հայտնվել են ուղիղ թշնամու կրակի տակ կամ թշնամու տարածքում և այլն:
Ես էլ մեկ-մեկ զգում եմ, որ չեմ պատկերացնում/գիտակցում աղետի մասշտաբը:
Ամեն դեպքում մի բան հստակ է՝ էս մասշտաբի աղետը չի կարող լուծվել անվտանգության, տնտեսության, դեմոգրաֆիայի վերաբերյալ նույն մոտեցումներով, որոնցով մինչ հիմա է լուծվել: Նախորդ լուծման տարբերակները նույնիսկ նախորդ ժամանակաշրջանի խնդիրները չէին կարողանում լուծել, էլ ուր մնաց ներկան:
Նոր, կտրուկ ու հեղափոխական մոտեցումներ են պետք, բոլոր ոլորտներում:
Բայց ամեն ինչ սկսվում է խնդիրները գիտակցելուց: Խնդիրների գիտակցումը շատ է պակասում մեզ, հատկապես էս նախընտրական աղմուկի մեջ: