Հարավային Կովկասում մենք միասին կարող ենք աջակցել կայուն խաղաղությանը, որը կօգնի Ադրբեջանի և Հայաստանի բարգավաճմանը: Այս կարծիքն է հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ կիրակի օրը ֆրանսիական L'Opinion թերթում հրապարակված սյունակում, որը հրապարակվել է Չավուշօղլուի՝ Փարիզ այցին ընդառաջ։

«Պատմության գործիքավորումը և խեղաթյուրումը քաղաքական նպատակների համար երբեք չի լուծել վեճ կամ արդարություն չի բերել»,- գրել է Չավուշօղլուն։

Թուրքիայի ԱԳ նախարարը հայերին անվանելով «ծայրահեղականներ» գրել է, «եթե հնարավոր լինի կանխել հայ ծայրահեղականների՝ թուրք-ֆրանսիական հարաբերությունները պատանդ վերցնելու անհիմն պնդումները, ապա Թուրքիան և Ֆրանսիան իրենց համատեղ ջանքերով կարող են ավելի լավ նպաստել Հարավային Կովկասի կայունությանը»:

Չավուշօղլուն գրել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները լարվածության մի շրջան են անցել, ինչն անսովոր է երկու դաշնակից երկրների համար: Բայց մարտի սկզբին երկրների նախագահների միջև կապը հնարավորություն է տվել ամրապնդել կապերը:

«Իմ այցը Փարիզ արտացոլում է այս փոխադարձ ցանկությունը»,-գրել է Չավուշօղլուն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն