ՆԱՍԱ-ն ռոբոտ է ուղարկել տիեզերք, որի նպատակն է բախվել Դիմորֆոս աստղակերպին և պարզել, թե արդյոք հնարավոր է շեղել Երկրի ուղղությամբ շարժվող մարմինների ուղղությունը։ Այս մասին հայտնում է Guardian-ը։

Dart անունով տիեզերանավն արձակվել է SpaceX ընկերության Falcon 9 հրթիռի միջոցով։

Առաքելության շրջանակում ռոբոտ տիեզերանավը կբախվի Դիմորֆոսին 24100 կմ/ժամ արագությամբ՝ փորձելով փոխել վերջինի շարժման հետագիծը։ Եթե առաքելությունը հաջողի, կնշանակի, որ մարդկությունը կկարողանա շեղել Երկրի ուղղությամբ շարժվող մարմինները և կանխել արմագեդոնը։

Փոքր մեքենայի չափսի Dart ռոբոտը նախքան բախվելը 11 միլիոն կմ ճանապարհ կանցնի։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն