ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է 5 երկրի քաղաքացիների դեմ սահմանված պատժամիջոցները՝ մարդու իրավունքների խախտման համար
Եվրամիության 27 երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ռեժիմի մեկ տարով երկարաձգումը, որոնք սահմանվել են հինգ պետությունների քաղաքացիների նկատմամբ: Նոյեմբերի 24-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Բրյուսելում Եվրամիության ինստիտուտների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դեսպանները համաձայնեցրին մարդու իրավուքների խախտման համար պատժամիջոցային ռեժիմի երկարաձգումը:
(ԵՄ-ի) Խորհրդի պաշտոնական որոշումն սպասվում Է հաջորդ շաբաթ»,- հայտնել Է նա: Այդ սեւ ցանկում ներառված են 15 ֆիզիկական անձ եւ չորս կազմակերպություն հինգ պետություններից՝ Չինաստանից, Ռուսաստանից, Լիբիայից, Հարավային Սուդանից եւ Հյուսիսային Կորեայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Tert.am