Ռուսաստանը պատրաստ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ քննարկել դեէսկալացիան եւ միջադեպերի կանխարգելման խնդիրները, սակայն առանց ռազմական փորձագետների ներգրավման այդ երկխոսությունն իմաստ չի ունենա: Այս մասին երկուշաբթի իր Telegram ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը չի արձագանքել հանդիպում անցկացնելու առաջարկին:

«Ռուսաստանը չի հեռանում ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունից եւ պատրաստ է դեէսկալացման եւ միջադեպերի կանխարգելման հարցերի իրական քննարկմանը: Սակայն առանց ռազմական փորձագետների ներգրավման, այդ թեմաների շուրջ բանակցությունները փաստացի իմաստ չունեն: Եվ պարոն Ստոլտենբերգին այդ մասին քաջ հայտնի է»,- ասել է նա:



Նյութը՝ News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն