Նոր պայթյուն Է որոտացել Սերբիայի զինպահեստում
Հունիսի լույս 7-ի գիշերը նոր պայթյուն Է որոտացել «Սլոբոդա» պաշտպանական ձեռնարկության պահեստում՝ Սերբիայի Չաչակ քաղաքում, որտեղ հունիսի 4-ին հրդեհ Էր տեղի ունեցել: Այդ մասին հայտնել Է TV Prva հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի թղթակիցը իրադարձությունների վայրից հայտնել Է, որ գիշերը, ոչ պաշտոնական տեղեկատվությամբ, վթարային պահեստում նոր հուժկու պայթյուն Է որոտացել: Այս պահին տեղից ծուխ Է բարձրանում: Ոստիկանությունը շրջապատել Է ձեռնարկությունը եւ ֆաբրիկայի բանվորներին թույլ չի տալիս տարածք: Ավելի վաղ իշխանությունները հայտնել են, որ ռազմական ձեռնակությունում իրադրությունը վերցված Է վերահսկողության ներքո: Հրդեհի մարմանն են ձեռնամուխ եղել ռազմական ուղղթիռներ, որոնք այրման վայր են նետել ավելի քան 100 տոննա ջուր: Ինչպես հայտնել Է Սերբիայի ներքգործնախարարության ղեկավար Ալեքսանդր Վուլինը, հրդեհը եւ պայթյունները տեղի են ունեցել հունիսի 4-ի 01:30-ին, զոհեր եւ տուժածներ չկան, բոլոր աշխատողները տարահանվել են: «Սլոբոդա» ընկերության հայտարարության մեջ հաղորդվում Է, որ հրդեհը տեղի Է ունեցել ֆաբրիկայի այն այն առանձին մասում, որտեղ պահեստավորվում եւ պահվում են փոքր տրամաչափի ռազմամթերքի տարրեր եւ պատրաստի արտադրանք: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքով՝ հրդեհից վնասը կազմել Է 1,5 – 2 միլիոն եվրո: Միջադեպի վայրւմ են գտնվում քննչական մարմիններ, «Սլոբոդա» ընկերությունը կազմել Է քննչական հանձնախումբ, որը պետք Է պարզի միջադեպի պատճառները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: