Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանի ցանկացած այլ թշնամի փորձում է մեր մեջ կոտրել գլխավորը՝ անկախ հայկական պետության գաղափարի կենսունակությունը։

Ցեղասպանությունից հետո նրանք փորձում էին մեզ համոզել (ընդ որում, հաճախ էթնիկ հայերի բերանով), որ «Հայաստան» պետություն հարկավոր չէ, կարելի է ապրել ամենուր, իսկ հայկական ազգայնականությունը, իբր, մեզ պատուհասած խնդիրների հիմնական պատճառն է։ Ի հեճուկս դրա՝ հայկական ազգային ինստիտուտները (առաջին հերթին՝ եկեղեցին ու ավանդական կուսակցություններն՝ իրենց դպրոցներով, կազմակերպություններով ու մամուլով) կարողացան պահպանել հայկական պետականության գաղափարի կենսունակությունը և արդեն 1980-ականներին ակտիվորեն սկսեցին արդեն գործնական ծավալուն պայքարը, որի արդյունքում վերստեղծեց հայկական պետականությունը՝ անկախ ՀՀ-ն և ազատագրված Արցախը։

◾ Անկախ Հայաստանի գաղափարի կրողներից մեկը հեռավոր Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում ցեղասպանությունից փրկված հայերի ժառանգներ Չարլզ և Զաբել Մելքոնյանների ընտանիքում ծնված Մոնթե Մելքոնյանն էր, ով պատանի հասակում յուրացրեց հայկական մշակույթը և ապա նետվեց իրական պայքարի դաշտ՝ սկզբից Սփյուռքում, ապա մայր հայրենիքում։ Նրա շնորհիվ մենք երջանկություն ունեինք վայելելու հայկական Քարվաճառը, որն անցյալ տարի այս օրերին ՀՀ դե ֆակտո թուրքամետների իշխանությունը նվիրեց Ադրբեջանին։

Երբ Ֆրեզնո քաղաքի հայկական գերեզմանատանն էինք, մի քանի րոպե լուռ անցկացրի ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծնողների շիրիմի և նրան նվիրված խաչքարի դիմաց։ Ընկերս աննկատ լուսանկարել է այդ պահը։

◾ Ինչպես պատգամել է Մոնթեն «Իմ կենացը մի՛ խմեք, իմ գործը շարունակե՛ք» հայտնի բանաձևում, մենք որոշեցինք Հայկական նախագիծ / Armenian Project-ի մեր «Մարզահոս» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրել Մոնթեին՝ դրանով նպաստելով անկախ Հայաստանի գաղափարի կենսունակությանը։ Չէ որ այսօր էլ «յան» ազգանունով հայերի ձեռամբ մեր մեջ փորձում են սպանել անկախության ու ուժեղ պետության գաղափարը։ Թողարկումը դիտե՛ք հետևյալ հղումով՝ ։

#հավերժականՀայաստան’ի գաղափարով շարունակենք պայքարը ազգային դաշտում, իսկ Մոնթեի հիշատակը հավերժ է, գործն էլ՝ անմար»։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն