Բարի ցարի ու անգութ բոյար-չինովնիկների բիլինան նույնքան հին է, որքան հայ-ռուսական դարավոր բարեկամությունը։ Այս պարագային, ժամանակայինից բացի, նույնիսկ որոշակի պատմա-քաղաքական կապ կա, նկատի առնելով այն հանգամանքը, երբ ռուսական պետությունն ուրացավ իր ստեղծողին, նրա հանդեպ լցված ու պահելով պատմական-քաղաքակրթական տրավմատիկ բարդույթները, որոնց վերջին 200 տարիների դրսեւորումը աչքի առջեւ է՝ հայերի հայրենազրկում, հայկական պատմական-քաղաքական բնօրրանի 9/10-րդով կրճատում։

Հայերի ռուսասիրությունն ու վարքն այս համատեքստում ապագայում անկասկած լուրջ ուսումնասիրությունների առարկա են դառնալու, քանի որ հանրությունների վարքի գիտականորեն հիմնավորված տեսություններից բացի, այս պարագային առկա են մի շարք առանձնահատկություններ՝ գիտական ապագա սենսացիաների համար հարուստ նյութով։

Գանք մեր օրերին։ Հայաստանի մնացած 1/10-րդի վերացման Մոսկվայի ծրագրերի կապակցությամբ պատրանքներ կարծես թե ոչ ոքի մոտ չեն մնացել։ Քարոզչական հին ու նոր հնարքներ են կիրառվում՝ ՌԴ անցյալի, ներկայի ու ապագայի մեղքերը մաքրելու նպատակով։ Վերնագրում նշված՝ ներկայում շրջանառվող թեզը վկայում է հանգուցալուծման մոտեցումը, քանի որ վկայակոչվում է արդեն ինքը ցարը։

Մխիթարանքի ու հույսի մի փոքրիկ հուզիչ նշույլ՝ քաղաքակրթության ակունքներում կանգնած ժողովրդի համար։ Միաժամանակ վկայություն, որ հայ-ռուսական 200-ամյա արյունոտ շրջանն ավարտվում է, ավարտվում են բոլոր փաստարկները, հեքիաթներն ու հեքիաթասացները։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն