Հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը 4.3%-ով աճել է
2021 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 3.6%-ով։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի օպերատիվ տվյալները։
Այս տարվա ընթացքում տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ապրիլին՝ 23.2%, ամենացածրը՝ սեպտեմբերին՝ 2.4%:
• 4.4% աճ՝ 9 ամսում. Հայաստանի տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, ռիսկերն՝ ավելանում
Տարվա առաջին տասը ամսվա կտրվածքով՝ հունվար-հոկտեմբերին, 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.3%-ով։
Մասնավորապես, առավել բարձր աճ է գրանցվել առևտրի ոլորտում՝ 7%։ Իսկ արդյունաբերությունը շարունակում է աճել թույլ տեմպերով:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 հունվար-հոկտեմբերը՝ 2020 հունվար-հոկտեմբերի նկատմամբ
Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե
Այս նույն ընթացքում հանրապետությունում ապրանքներն ու ծառայությունները թանկացել են 6.9%-ով։
Երկնիշ տեմպերով աճում է արտաքին առևտրաշրջանառությունը։
Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 6 մլրդ 537 մլն դոլար՝ 2020-ի նույն ամիսների համեմատ աճելով 13.6%-ով։
Արտահանումը կազմել է 2 մլրդ 411 մլն դոլար և աճել 16.9%-ով։
Միևնույն ժամանակ, Հայաստան է ներմուծվել 4 մլրդ 127 մլն դոլարի ապրանք՝ 11.8%-ով ավելի, քան նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին։
• Հայաստանից արտահանումն առաջին կիսամյակում աճել է 23.3%-ով՝ մեծամասամբ հանքահումքի հաշվին
Hetq.am