«Դանթեի հողերի» երթուղով պատմական գնացքը հունիսի 6-ին Ֆլորենցիայից, որտեղ 1265 թվականին ծնվել է իտալացի բանաստեղծը, մեկնեց դեպի Ռավեննա, որտեղ նա մահացել է 1321 թվականին: Ակցիան նվիրված է հենց այդ ամսաթվին, որը լայնորեն նշվում է Իտալիայում, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Il Messaggero-ն:

Գնացքի առաջին ուղեւորներն էին մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին, տեղական իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ դիրիժոր Ռիկարդո Մուտին, ով ղեկավարում էր նվագախումբը նախատեսված չորս կանգառներից մեկում՝ Ֆլորենցիայի մոտակայքում գտնվող Մարադի քաղաքում: Հատկանշական է, որ երկաթուղու այս հատվածն առաջինն էր, որը հատում էր Ապենինյան լեռնաշղթան: Ինչպես նշել է Ֆրանչեսկինին, այս նախագիծը ոչ միայն հարգանքի տուրք է Դանթեի հիշատակին, այլեւ միջոց է գնահատելու «Իտալիայի երկաթուղիներ» հիմնադրամի հարուստ ժ

Ենթադրվում է, որ ուղեւորությունը «Դանթեի հողերով», որը մեկօրյա ճանապարհորդություն  է ներառում Ֆլորենցիայից Ռավեննա եւ հակառակ ուղղությամբ, կգրավի օտարերկրյա զբոսաշրջիկներին: Ինչպես շեշտեց նախարարը, «Դանթեի գնացքը խորհրդանշական վերադարձ է կյանքի բնականոն հունին համավարակից առաջ»: Դրանից հետո գնացքն ամեն շաբաթ-կիրակի մինչեւ հոկտեմբերի 3-ը մեկնելու է Ֆլորենցիայի կայարանից:

Ֆլորենցիայում (Տոսկանայի մարզ) ծնված Դանթե Ալիգիերին (1265-1321) իտալական գրական լեզվի հիմնադիրն է համարվում:



Նյութը՝ News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն