Կարլսեն-Նեպոմնյաշչի շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երրորդ պարտիան ևս ավարտվեց ոչ-ոքի
Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի երրորդ պարտիան ևս ավարտվեց ոչ-ոքի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դուբայում ընթացող աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի երրրորդ պարտիան ևս խաղաղ արդյունք ունեցավ: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը խաղում էր սև խաղաքարերով կիսեց միավորը ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ: Պարտիան ավարտվեց 20-րդ քայլին:
Այժմ երկու գրոսմայստերներն ունեն 1,5-ական միավոր:
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը մեկնարկել է նոյեմբերի 26-ին: Այնբաղկացած է 14 դասական պարտիայից: Գրոսմայստերը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր,կդառնա աշխարհի չեմպիոն: Մրցախաղը կեզրափակվի դեկտեմբերի 15-ին: Հաղթողըկստանա 2 միլիոն եվրո:
Lragir.am