Ընթացիկ տարվա լավագույն ֆուտբոլիստը` «Ոսկե գնդակ» մրցանակի հաղթողը, հայտնի կդառնա նոյեմբերի 29-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆրանսիական France Football պարբերականը, որն էլ կանցկացնի հեղինակավոր մրցանակի պարգևատրությունը: «Ոսկե գնդակի» պարգևատրության պաշտոնական արարողությունը կկայանա Փարիզի «Շատլե» թատրոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ն:

Բացի «Ոսկե գնդակի» պարգևատրությունից, մրցանակ կհանձնվի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին և Լև Յաշինի անվան մրցանակ՝ լավագույն դարպասապահին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն