Բորուսիան պատրաստվում է կրկնապատկել Հոլանդի աշխատավարձը
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը մտադիր է բարձրացնել հարձակվող Էրլինգ Հոլանդի աշխատավարձը։
Աղբյուրի համաձայն՝ «մեղուների» ղեկավարները կարող են կրկնապատկել իրենց առաջատարի աշխատավարձը։ Հիշեցնենք, որ այժմ Հոլանդը տարեկան վաստակում է 8-9 միլիոն եվրո, իսկ նոր պայմանագրով նորվեգացին կարող է վաստակել 16 միլիոն։
Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգը մասնակցել է 11 հանդիպման, դարձել 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ ամռանը ֆուտբոլիստին կարող են գնել 75 միլիոն եվրոյով (նշված է որպես կլաուսուլա՝ պայմանագրում), ինչից պատրաստվում են օգտվել Եվրոպայի թոփ-ակումբները:
ArmSport.am