Պաշտպանության նախարարությունը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին նախագիծ է հրապարակել: Այս մասին տեղեկանում ենք e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է 2021 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի փետրվարի 25-ը ներառյալ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ հայտարարել: Իսկ ծառայության ժամկետը կսահմանվի 2 տարի:

Կսահմանվի պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն