Արագ շախմատի FTX Crypto Cup (Meltwater Champions Chess Tour-ի երրորդ փուլ) օնլայն մրցաշարի 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Հայ գրոսմայստերը հաղթանակ տարավ 51 քայլում եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ կիսում է 11-12-րդ տեղերը՝ 4,5-ական միավոր։

Լեւոն Արոնյանը նախորդ տուրերում հաղթել է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին, ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի, չինացի Դին Լիրենի, ռուսաստանցի Դանիիլ Դուբովի, պարտվել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին եւ ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչուն ու Պյոտր Սվիդլերին։

Նախնական փուլի վերջին 5 տուրերում Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, իրանցի Ալիռեզա Ֆիրուջան եւ արգենտինացի Ալան Պիչոտը։

Նախնական փուլում առաջին 8 տեղերը գրաված շածմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 320 հազար դոլար է։ Հաղթողը կնվաճի սեպտեմբերին նախատեսված Meltwater Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլին։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն