ՀՀ կենտրոնական բանկը 2021 թ-ի նոյեմբերի 24-ից Կայուն բանկային և ֆինանսական հարթակի (SBFN) միջազգային հեղինակավոր հարթակի անդամ է: 

Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից։

Հարթակը ստեղծվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից և օգնում է անդամներին մոբիլիզացնել տեղեկատվություն, ռեսուրսներ և գործնական աջակցություն՝ ազգային նախաձեռնությունների մշակման և իրականացման նպատակով, որոնք նպաստում են ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում կայուն ֆինանսավորման զարգացմանը: SBFN-ը զարգացող շուկաների ֆինանսական հատվածի կարգավորողների համար ստեղծված կամավոր հարթակ է՝ գիտելիքի փոխանակման և կայուն ֆինանսավորման կարողությունների զարգացման նպատակով: Հարթակին ներկայումս անդամակցում է 66 հաստատություն` թվով 44 զարգացող երկրներից:

Հարթակի անդամները պարտավորվում են զարգացնել կայուն ֆինանսները՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան՝ նպատակ ունենալով բարելավել բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ESG) ռիսկերի կառավարումը, և ուղղել կապիտալի հոսքերը դեպի կլիմայի դրական ազդեցություն ունեցող գործունեություն:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն