Նոյեմբերի 26-ին «Այգ- 1» ծրագիրն իրականացնող Մասդար ընկերության կողմից ներկայացվել է անվերապահ, անվերադարձ և ըստ պահանջի Բանկի կատարողականի երաշխիքը՝ համաձայն ՀՀ կառավարության և Մասդարի միջև նույն օրը ստորագրված Կառավարության աջակցության պայմանագրի։

Կատարման բանկային երաշխիքը կազմում է 15,500,000 ԱՄՆ դոլար (տասնհինգ միլիոն հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար) և ներկայացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ որպես համաձայնագրի ներքո ստանձնած պարտավորությունները կատարելու պարտավորություն:

Բանկային կատարողականի երաշխիքը գործում է ստորագրման օրվանից երեսունվեց (36) ամիս և ժամանակ առ ժամանակ երկարաձգվում է՝ ժամկետի ավարտից առնվազն երեսուն (30) օր առաջ, որպեսզի ուժի մեջ լինի մինչև 3 (երեք) ամիս՝ «Այգ-1» արևային կայանի առևտրային շահագործման ամսաթիվը:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն