Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միակ ինստիտուտն է Հայաստանում, որն անթերի աշխատում է՝ փոխարինելով պետական մարմիններին։ Սյունիք այցելած Արման Թաթոյանը դիտարկել է սահմանամերձ հատվածի իրավիճակը եւ լիարժեք հաղորդագրություն հրապարակել՝ թվարկելով բոլոր այն խնդիրները, որոնք առաջացել են ադրբեջանական զինուժի ներխուժման արդյունքում։

Նրա եզրակացությունն է․ «Ելքը հստակ է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարեւանությամբ կամ համայնքների միջեւ ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը»:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն