«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Այսպիսով, դատախազ Բիշարյանը լքեց քրեական գործերով հսկողություն իրականացնող համակարգը՝ տեղափոխվելով դատական համակարգ:

Ըստ դատախազության մեր աղբյուրների՝ չի բացառվում, որ Կարեն Բիշարյանը հետագայում նշանակվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ներկայիս նախագահ Տիգրան Սահակյանի տարիքը մոտ է թոշակային շեմին:

Սակայն այս օրերին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տարածված խոսակցությունների համաձայն՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր աչքերն ու ականջները դատական համակարգում՝ ի դեմս Կարեն Բիշարյանի»:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն