Twitter սոցիալական ցանցը որոշել է ավելի խստացնել իր կանոնները։ Մասնավորապես, այսուհետ օգտատերերը կկարողանան տեղեկացնել սոցկայքի մասնագետներին այն հրապարակված մեդիաֆայլերի մասին, որոնցում պատկերվել են անձինք առանց իրենց համաձայնության։ Եւ այդ դեպքում, սոցկայքը, ըստ հայտարարության, հեռացնելու է այդ մեդիաֆայլերիը։ Սոցկայքի տարածած հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ խոսքը ամենեւին այն մասին չէ, որ հրապարակումը պետք է ունենա վիրավորական բովանդակություն։

Այն կարող է նաեւ չունենալ վիրավորական բովանդակություն, սակայն այն, որ անձը պատկերվել է առանց իր համաձայնության եւ հրապարակվել, արդեն հիմք է, որպեսզի այդ մեդիաֆայլը հեռացվի։ Բացառություն կկազմեն այն պարագաները, երբ հրապարակված է հանրային դեմք, հրապարակումն արվել է ի շահ հանրության եւ կամ էլ հանրային քննարկումը արժեքավոր է։ Հրապարակման հանրային արժեքի հետ կապված էլ, հստակեցվում է, որ նույնիսկ հանրային արժեք ներկայացնող հրապարակումը կարող է հեռացվել, եթե այնտեղ պատկերված անձի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծվեն։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն