«Ատալանտայի» գործադիր տնօրեն Լուկա Պերկասին հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հետ արդեն նոր պայմանագիր է կնքվել։

Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը՝ 2024/25 մրցաշրջանից հետո այն երկարաձգելու հնարավորությամբ։

63-ամյա մասնագետի գործող պայմանագիրը «Ատալանտայի» հետ ավարտվում էր 2022 թվականի ամռանը։

«Մենք պայմանավորվել էինք երկարաձգել պայմանագիրը դեռ ամռանը։ Բայց այսօր առավոտյան մենք ավարտեցինք թղթաբանությունը։ Գասպերինին ամենաճիշտ տարբերակն է մեր նախագծի համար»,- ասել է Պերկասին Ա Սերիայի 15-րդ տուրի Վենեցիայի հետ խաղից հետո (4:0):

ArmSport.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն