Կառավարության պահուստային հիմնադրամից 1,453 մլրդ դրամ կհատկացվի չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 400 հազար դեղաչափ ձեռք բերելու համար։ Այս մասին որոշումն ընդունվել է հինգշաբթի օրը՝ կառավարության նիստում։

Նոյեմբերի 2-ի դրությամբ հանրապետությունում օգտագործվել է 835 460 դեղաչափ պատվաստանյութ, որի մոտ 36%-ը՝ «Սինոֆարմ», այն դեպքում, որ այդ պատվաստանյութով պատվաստումները հանրապետությունում սկսվել են օգոստոսի վերջին տասնօրյակում: Սա վկայում է պատվաստանյութի նկատմամբ մեծ պահանջարկի մասին։ Հետևաբար նախատեսվում է Առողջապահության նախարարությանը հատկացնել 1,453,500.0 հազար դրամ՝ «Սինոֆարմ» պատվաստանյութի 400 հազար դեղաչափ ձեռք բերելու համար։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն