Այսօր Կապանի բժշկական կենտրոնում բացվեց Սյունիքում առաջին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքը։ Շուտով նաև կթարմացվի անցյալ տարվա աշնանը Կապանի ԲԿ-ում տեղադրված համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) սարքավորումը։

Այսպիսով Սյունիքում կմատուցվի առողջապահական ծառայությունների ավելի լայն շրջանակ, որպեսզի մեր հայրենակիցները ստիպված չլինեն դրանց համար մեկնել Երևան։

Շնորհակալություն եմ հայտնում ՄՌՏ Էքսպերտ ռուսական ընկերությանը այս ծրագիրը իրագործելու համար, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանին և Կապանի ԲԿ ղեկավարությանը ծրագրին աջակցելու համար, գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն