Այսօր Հայաստանում անցկացվում են ՏԻՄ համամասնական ընտրություններ:

Ընտրություններ են անցկացվելու Հայաստանի 38 խոշորացված համայնքներում, որոնցից 36-ում` կուսակցական ցուցակներով, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված երկու համայնքներում՝ նախկինի նման մեծամասնական ընտրակարգով, քանի որ ընտրողների թիվն այստեղ չի անցնում 4000-ից։

Գրեթե բոլոր համայնքներում թեժ ընտրապայաքար էր ընթանում, թեկնածուները ակտիվ քարոզարշավ էին վարում, այցելում համայնքներ, ներկայացնում ծրագրեր:

Նշենք, որ ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն