Ապարանցուն ո՞վ կարող է վախեցնել. Կարեն Եղիազարյանը քվեարկեց
2017 թվականին մենք ընտրվել ենք, շատ աշխատանքներ ենք կատարել։ Այնքան շատ խնդիրներ են եղել, որ լուծել ենք, որ հիմա ժամանակն էլ չի բավականացնի դրանց առանձին անդրադառնալ։ Մեր շանսերը ես չեմ գնահատի, մեր շանսերը ժողովուրդը պիտի գնահատի ու արդյուքնունքները երեկոյան կտեսնենք։ Այս մասին քիչ առաջ քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Կարեն Եղիազարյան» դաշինքը գլխավորող Կարեն Եղիազարյանը։
Նշենք, որ Ապարանում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունները։
Ապարանում առաջադրվել է «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը, ՔՊ ցուցակը գլխավորում է Էդգար Փարվանյանը։
«Ես 2017թվականին եմ ընտրվել, հիմա ի՞նչ նախկինի մասին կարող է խոսք լինել, մենք այսքան տարի նորմալ աշխատել ենք։ Ով ինչ ուզում այսօր խոսում է, նախկինը որն է , ի՞նչ նախկին»,- ասաց Եղիազարյանը։
«Մեզ վախեցնե՞ն, ոչ նման բան չկա։ Ապարանցուն ո՞վ կարող է վախեցնել, այ ցավդ տանեմ»,- հավելեց Եղիազարյանը։
Hraparak.am