Արարատում՝ մի քանի հոգով` նույն քվեախցիկում
Արարատի 13/03 ընտրատեղամասում 14։00֊ի դրությամբ ընտրել է 490 քաղաքացի 1800֊ից։
Ըստ հանձնաժողովի նախագահի դիտարկման` չունեն արձանագրված խախտումներ, ամեն ինչ բնական հունով ընթացել։
Մինչ հանձնաժողովի նախագահը վստահեցնում էր, որ խախտումներ չկան, մենք ֆիքսեցինք, որ մի դեպքում քվեախցիկին մոտեցել են 3 հոգով, իսկ մեկ այլ դեպքում` երկու հոգով նույն քվեախցիկում էին, ընդ որում` մեկը մյուսին օգնող չէին։
Hraparak.am